Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Օգտագործման պայմաններ և կանոններ

Կայքում (այսուհետ ads.am) հայտարարություն տեղադրելիս Դուք պարտավորվում եք տրամադրել միայն հավաստի տեղեկություններ, և կրում եք պատասխանատվություն տվյալ հայտարարության մեջ տեղ գտաց ամբողջ ինֆորմացիայի համար

ads.am-ին իրավունք է վերապահվում առանց Ձեզ զգուշացնելու հեռացնել անպատշաճ կամ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները, ինչպես նաև օգտատերերի հաշիվները

ads.am-ում հայտարարություն տեղադրելիս Դուք պարտավորվում եք նաև

  • Կայքում տեղ գտած ինֆորմացիան օգտագործել միայն այն նպատակներով, որի համար այն նախատեսված է
  • Չօգտագործել ավտոմատացված մեխանիզմներ՝ կայքից տեղեկություններ հավաքելու համար, կամ կայքում ծանրաբեռնվածություն առաջացնելու համար
  • Չպատճենել, չվերարտադրել ads.am-ում տեղ գտած ինֆորմացիան այլ հարթակներում (բացառությամբ Ձեր իսկ կողմից հրապարակված ինֆորմացիան)
  • ads.am-ում չհրապարակել այլ օգտատերերի, կամ ads.am-ին վնասող ծրագրեր կամ հավելվածներ

ads.am-ից օգտվելիս Ձեր իրավունքները և հնարավորությունները

  • Օգտատիրոջը իրավունք է վերապահվում ցանկացած տիպի դժգոհություն հայտնել թե՛ հայտարարության էջից, թե՛ կայքի հետադարձ կապի միջոցով
  • ads.am-ից հեռացնել օգտատիրոջ կողմից հրապարակված բոլոր հայտարարությունները
  • Պասիվացնել հայտարարությունը, որպեսզի այն հասանելի չլինի ads.am-ում որոնման արդյունքներում, կամ ակտիվացնել այն
  • Հայտարարության ակտիվության ժամկետը լրանալուց հետո նորից ակտիվացնել այն

ads.am-ը պարտավորվում է

  • Չտրամադրել օգտատերերի հետ կապված մասնավոր տեղեկություններ երրորդ անձանց կամ կազմակերպությունների, բացառությամբ այն տեղեկությունները, որոնք հրապարակվել են հենց օգտատիրոջ կողմից

ads.am-ին իրավունք է վերապահվում

  • ads.am-ին իրավունք է վերապահվում առանց զգուշացման հեռացնել, կամ արգելափակել այն հայտարարությունները կամ օգտատերերի հաշիվները, որոնք չեն համապատասխանում ads.am-ի կանոններին և պայմաններին
  • Օգտատիրոջ գրանցումից հետո պահպանել տվյալ օգտատիրոջ ինֆորմացիան կայքի տվյալների բազայում
  • Սոցիալական հարթակների միջոցով մուտք գործող օգտատերերի մասին ինֆորմացիան ստանալ տվյալ սոցիալական հարթակից
  • Ինֆորմացիայի ճշտման ժամանակ հարկ եղած դեպքում պահանջել օգտատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ